ՆՆարե Ոսկանյան

Արմավիրի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

Արմավիրի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

2021 թվականի նոյեմբերի 25-26-ն Արմավիրի մարզում անցկացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Միջոցառումն իրականացվել է իրավիճակի զարգացման պլանի շրջանակում՝ ըստ փուլերի:

 

Ուսումնավարժության նպատակն էր.
 
Ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:

 

Ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունը արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:

 

Արտակարգ իրավիճակների ժամանակ կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետության ստուգումը:

 

Պահեստային, շարժական կառավարման կետերի, կապի և կենտրոնացված ազդարարման համակարգերի պատրաստության ստուգումը :

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների N 2 հավելվածի՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսության ստուգումը:

 

Կառավարման մարմինների, ուժերի միջև փոխհամագործակցության ներդաշնակումը:

 

Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզպետարանի ստորոբաժանումներ, ԱԻ մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը,ՀԱԷԿ ՓԲԸ-ն, ՀՀ ԱԻՆ ՓԾ մոնիթորինգի, հոգեբանական աջակցության խմբեր, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՀԱԷԿ պահպանության ՀՀՋ, համայնքապետեր, մարզային ենթակայության բժշկական կենտրոնների, Արմավիրի ԳԳՄ-ի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Մուսալեռ մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ:

 

Ուսումնավարժությունը մեկնարկել է ղեկավար կազմի ազդարարմամբ, մոնիթորինգի իրականացմամբ, ՆՊՄԻ գոտու բնակչության ԱՊՄ ապահովմամբ և յոդային պրոֆիլակտիկայի կազմակերպմամբ: Շտաբային ուսումնավարժությունն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և գնահատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում