ԳԳևորգ Թոսունյան

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով տարակարգին վերաբերող դրույթների փոփոխությունները

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով տարակարգին վերաբերող դրույթների փոփոխությունները

Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով փոփոխվում են նաև տարակարգին վերաբերող դրույթները։ Այդ մասին ասված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Մասնավորապես, փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխող, իհարկե, պետք է էապես փոխվեն տարակարգի համար պահանջվող բնութագրիչները։ Դրանք պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին։ Սա նշանակում է, որ ներդրվելու է ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որի պարագայում ուսուցիչը կկարողանա սկսել որպես սկսնակ ուսուցիչ և հասնել մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակ՝ յուրաքանչյուր մակարդակին համապատասխանող վարձատրության դրույքաչափով։ Պարզ ասած, ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։

 

Հանվում է տարակարգերին դիմելու հերթագայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգին, ապա կկարողանա դիմել միանգամից դրա համար։ Ընդ որում՝ չկա նաև ժամկետային սահմանափակում, թե երբ է կարելի դա անել՝ նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո։

 

Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանման դրույթը։ Այլ դպրոց տեղափոխվելիս տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ հաստատությունը։

 

Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները կարող են մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին»,- նշված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում