Հեռուստամարաթոն 2021-ի ընթացքում հանգանակվել է 12 մլն 351 հազար դոլարի նվիրատվություն և խոստում

ՀՀայկարամ Նահապետյան

Նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը: Արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12 մլն 351 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են՝ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Հեռախոսամարաթոների ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7 861 000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 990 000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500 000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքերը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում