ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: 

 
May be an image of 5 մարդ, people sitting և people standing-ը
 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Արցախի զարգացման օրակարգին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

 
May be an image of 2 մարդ, people standing և կոստյումը
 
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռամկավար ազատական կուսակցության՝ համահայկական նշանակության խնդիրների լուծման նպատակով իրականացրած աշխատանքները:
 
May be an image of 6 մարդ և people standing-ը
 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

 
May be an image of 4 մարդ, people sitting և people standing-ը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում