Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ ի հավելումն նախօրեին դատախազության հրապարակած հաղորդագրության

«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ տեղեկացնեմ, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, որը դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, որի անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու հետևանքով թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈՒ մարտական հենակետ, և որը եղել է դիրքից փախուստ կատարած զինծառայողների թվում:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կալանավորվել են 2021 թ. նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում