ԳԳոհար Սարգսյան

Աշխատանքային քննարկում աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ

Աշխատանքային քննարկում աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ

2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է «աշխարհազոր» եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցություն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից և սահմանամերձ համայնքներից:

Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ մեր երկրի Զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ: 

Մասնակիցների առաջարկով քննարկումն ընթացել է փակ ձևաչափով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում