ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 2 խախտում է հայտնաբերել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 2 խախտում է հայտնաբերել

Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։

Արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, որոնց հիմքով կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը հանրային տրանսպորտը կվերահսկի նաև առաջիկա շաբաթ օրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում