ՄՄարի Կոստանյան

Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա

Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նոյեմբերի 9-ից Տեսչական մարմնի աշխատակիցները Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ իրականացնում են վերահսկողական շուրջօրյա միջոցառումներ, որոնց ընթացքում Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք և կանխարգելել ապօրինի որսի 1 դեպք։

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

Հայտնաբերված ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենան ընդհանուր 12 խմ վառելափայտով տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ փամփուշտը և լուսարձակն առգրավված են։

May be an image of դրսում և ծառը
May be an image of դրսում և ծառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ միջոցառումները շարունակվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում