ՆՆարե Թադևոսյան

Կորոնավիրուսի 4534 նոր դեպք և 74 մահ Վրաստանում

Կորոնավիրուսի 4534 նոր դեպք և 74 մահ Վրաստանում

Նոյեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4534 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3742 մարդ, մահացել է 74 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում  գրանցված է կորոնավիրուսով վարակման 831 248, այստեղից ապաքինվել է 772 301 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11810:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51756 հետազոտություն, 50 538-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 218-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 8.76% է, վերջին 14 օրվանը՝ 9.06%, վերջին 7 օրվանը՝ 9.13%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 133 935 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10194 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6574 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1166 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում