ԳԳոհար Սարգսյան

Գործադիրը շուրջ 13.5 մլրդ հատկացրեց Արցախին՝ դեկտեմբերի կոմունալ ծախսերի, կենսաթոշակների համար

Գործադիրը շուրջ 13.5 մլրդ հատկացրեց Արցախին՝ դեկտեմբերի կոմունալ ծախսերի, կենսաթոշակների համար

ՀՀ Կառավարությունը 13 մլրդ 533 մլն դրամ հատկացրեց Արցախին՝ դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի, աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական ծախսերի ֆինանսավորման համար:

«Սա տարվա վերջին հատկացումն է: Տարեսկզբից կատարված միայն լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումարներ տարբեր ծրագրերով և ամենամսյա նման եղանակով կայացվող որոշումների հիման վրա: Հանրագումարով 134 մլրդ դրամ է: Եթե հաշվի առնենք նաև, որ 2021 թ. պետական բյուջեով ի սկզբանե հաստատված էր 64,9 մլրդ դրամի հատկացում, որն ամբողջությամբ կատարված էր արդեն իսկ մինչև հունիս ամիսը ներառյալ, ապա մենք 2021 թ. այս հատկացումը ներառյալ գումարների չափ ունենում ենք 199 մլրդ դրամ»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում