ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանում թույլատրվել է 12-17 տարեկան պատանիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանում թույլատրվել է 12-17 տարեկան պատանիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանում հավանություն են տվել «Սպուտնիկ M» պատվաստանյութով 12-17 տարեկան պատանիների պատվաստմանը: Այս մասին հայտնել է Գամալեայի կենտրոնի ղեկավարի տեղակալ Դենիս Լոգունովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանում դեռահասների շրջանում «Սպուտնիկ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին հուլիսին։ Պատվաստանյութի այս տարբերակը կոչվում է ГамКовидВак-М: Այն արդեն ստացել է պետական գրանցում: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նշել է, որ այս տարիքային խմբում պատվաստումները կարող են սկսվել դեկտեմբերի վերջին:

Բացի այդ, գիտնականները պատրաստվում են փաստաթղթեր ներկայացնել` հետազոտելու կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ» պատվաստանյութը 6-11 տարեկան երեխաների շրջանում:

ԱՄՆ-ում և Եվրոպայում 12-17 տարիքային խմբի պատվաստումները սկսվել են ամռանը: Դրանք իրականացվում են հիմնականում Pfizer և Moderna պատվաստանյութերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում