ԳԳոհար Սարգսյան

Նոյեմբերի 24-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք

Նոյեմբերի 24-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 6-ական, ապօրինի ծառահատման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու ծանր վիրավորանքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում