ԱԱրսեն Մկրտչյան

Շիրակի մարզպետն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին

Շիրակի մարզպետն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին։ Ողջունելով մարտական ծառայությունից վերադարձած շիրակցիներին՝ Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատասխանատու ծառայության համար:
 
«Ուրախ եմ Ձեզ ողջունելու, բարով եք եկել, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ՝ անձնվեր ծառայության և վարժական հավաքներին ու մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած աչալրջության և զգոնության համար։ Չնայած մեր երկիրն այժմ փորձություններով է անցնում, սակայն մեր սահմաններն ամուր են նաև ձեզ նման հայրենիքի պաշտպանների շնորհիվ։ Վստահ եմ՝ ձեզ սպասողներ շատ կան և ձեզանից յուրաքանչյուրի համար մեր սիրտը ցավում է»,- նշել է մարզպետը։
 
Վարժական հավաքները հայտարարվել են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում