ԴԴավիթ Մուրադյան

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Արցախի հարցով եռակողմ հայտարարությունների ընթացքը

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Արցախի հարցով եռակողմ հայտարարությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերի մասին, այդ թվում՝ կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այդ հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները քննարկել են միջազգային օրակարգի արդիական այլ հարցեր ևս՝ ուկրաինական, աֆղանական և լիբանանյան խնդիրները, իրադրությունը Բելառուսի հետ սահմանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում