ՀՀայկարամ Նահապետյան

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան» ազգային պարկի 20 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ․ աշխատանքներին ներգրավվել է ՊՈԱԿ-ի 1 միավոր օժանդակ տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և 5000 քմ անտառածածկ տարածք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում