ԱԱրևիկ Աբելյան

ԱԻ նախարարը և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը քննարկել են նոր համատեղ ծրագրերի հեռանկարները

ԱԻ նախարարը և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը քննարկել են նոր համատեղ ծրագրերի հեռանկարները

Նոյեմբերի 24-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին:

Նախարար Փիլոյանը շնորհավորելով տիկին Գեգինատին՝ վստահություն է հայտնել, որ հետագայում ոչ միայն կամրապնդվի Համաշխարհային բանկի հետ նախարարության համագործակցությունն, այլև կընդգրկի նոր շրջանակներ: Նա արդյունավետ է գնահատել նախորդ տարիներին բանկի հետ իրականացված ծրագրերը:

Տիկին Կարոլին Գեգինատը հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀԲ ծրագրերի համակարգող Նորա Միրզոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում