ՄՄարի Կոստանյան

Բարձր գնահատական՝ Կոսովոյի հայ խաղաղապահներին

Բարձր գնահատական՝ Կոսովոյի հայ խաղաղապահներին

ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը աշխատանքային այց է կատարել Կոսովոյի Հանրապետություն։

Այցի շրջանակում գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը հանդիպել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին, տվել հրահանգներ։

KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար։

Կողմերը բարձր են գնահատել համատեղ գործունեությունը՝ նախանշելով հետագա անելիքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում