ՄՄերի Եգորյան

Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Օպերային թատրոնի շենքում

Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Օպերային թատրոնի շենքում

Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում ժամը 12:00-ին:

Սգո թափորը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ 75 տարեկան հասակում մահացել է պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: 

ՀՀ վարչապետն այցելել էր պետական գործչի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում