ԱԱրևիկ Աբելյան

Կայացել է «Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպումը

Կայացել է «Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպումը

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպումը:

 

Քննարկմանը ներկա է եղել ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը:
 
Ծրագրերի կառավարման և ֆանդրեյզինգի մենթոր Տիգրան Սուքիասյանը մանրամասն ներկայացրել է դրամաշնորհային ծրագրի բովանդակությունը, բաղադրիչները, դիմելու կարգի և ժամկետների վերաբերյալ մանրամասներ: Այնուհետև, նախարարի խորհրդականը, ԲՏԱ նախարարության պատասխանատու վարչությունների ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին:

 

Մրցույթին կարող եք դիմել մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը: Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ այստեղ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում