ՄՄերի Եգորյան

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոն է հոսպիտալացվել 2 երեխա. ՍԱՏՄ

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոն է հոսպիտալացվել 2 երեխա. ՍԱՏՄ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

 

Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։

 

Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։

 

Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։

 

Աշխատանքները շարունակվում են։
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում