Զինծառայողների գերեվարման հանգամանքները քննելու համար քրգործեր են հարուցվել․ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ զինծառայողների գերեվարման հանգամանքները քննելու նպատակով քրեական գործեր են հարուցված։

«Քրեական գործեր են հարուցված, քննվում են գերեվարվելու հանգամանքները։ Իհարկե, պետք է բոլոր դեպքերը քննվեն։ Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում է եղել։

Ի վերջո, կա օրենք և օրինականություն։ Պետք է յուրաքանչյուր դեպք բնորոշվի օրենքի, օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ։ Եթե նույնիսկ գերի չի հանձնվում որևէ մեկը, օրինակ՝ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ։

Դա որոշակի քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն՝ այս ամենի մասին մենք պետք է մոռանա՞նք, պետք է մոռանանք, որ պետությո՞ւն ենք, ո՛չ, չենք մոռանա, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են, որ այդպես տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում