Ֆոտոցուցահանդես՝ նվիրված Հանրային հեռուստաընկերության 65-ամյա հոբելյանին

ՀՀայկ Նավասարդյան

Վարուժան Օլքինյան (հաղորդավար) - Չնայեք էս իմ կնճիռներին. ես մնացել եմ հոգով այս նույն տարիքում:

Սև ու սպիտակ այս կադրերը 65-ամյա Հանրայինի գունավոր տարիների մասին են: Հեռուստառադիոհաղորդավար Վարուժան Օլքինյանը 80-ականների մի նկարի պատմություն է հիշում՝ «Լրաբերը» եթերում և եթերից դուրս:

Վարուժան Օլքինյան - Այստեղ Սուսանն է Շահինյան, մեջտեղում նստած եմ ես՝ ինքս ինձ հազիվ ճանաչեցի, որովհետև ստեղ շատ-շատ երիտասարդ եմ, և մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

Մարդկանց լուր բերող առաջին «Լրաբերի» ու հեռուստատեսության անցյալի մասին Հանրայինի գործադիր տնօրենն է պատմում, ներկայացնում եթերային հին սարքասրահը:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) -  Սա մեր հեռուստաընկերության պատմությունն է, և մենք անցել ենք այս ամենի միջով և եկել-հասել ենք մեր օրեր: Եվ հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ուր ենք մենք գնում ընդհանրապես:

Այն, ինչ ուներ հայկական հեռուստատեսությունը նախկինում, չունեին խորհրդային շատ երկրներ: Շարժական հեռուստակայանը Մոսկվայից հետո առաջինը Երևան էր հասել: Անձնական արխիվից մի կադր Հանրայինի 65-ամյա հոբելյանին Մելիք Մայիլյանն է բերել:

Մելիք Մայիլյան (ռեժիսոր) - Էս մեր գլխավոր խմբագիրն ա, մեր բաժնի վարիչը, էս էլ Մելիք Մայիլյան՝ ես եմ: Մոնտաժի ժամանակ մեկը մտավ, ասեց՝ նկարեմ, ու սա դարձավ արխիվ:

Արխիվ դարձած լուսանկարներում մարդիկ են, որոնք 65 տարի պատմություն են վավերագրել, հասցրել մեր օրեր:

«Վավերագրելով պատմությունը» ֆոտոցուցահանդեսն էլ հենց նրանց մասին է. Երևանի պատմության թանգարանում բացառիկ կադրեր են հեռուստաընկերության արխիվից:

Շուտով Հանրային հեռուստաընկերության 65-ամյակն է. այս լուսանկարներն էլ կզարդարեն հոբելյանական միջոցառումը, հետո՝ Հանրայինի սրահները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում