Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 2021 թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված  խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թ. հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշումով և ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումով:

Միաժամանակ հայտնում ենք, որ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը ուժի մեջ կմտնի գազավորված և չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թ. դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված և չգազավորված հանքային խմելու և խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022 թ. թվականի մարտի 1-ից։ 

Մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: 

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում:

Արտադրողների և արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույց

Ապրանքների ցանկ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում