ՎՎարդան Հովսեփյան

Փոփոխություններ և լրացումներ՝ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում

Փոփոխություններ և լրացումներ՝ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։

Ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։

Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝

  1. 18 տարին լրացած մանկատան սաները, որոնք ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների).
  2. ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թ. դեկտեմբերի 1-ը (2021 թ. նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թ. հուլիսի 1-ը (2021 թ. հուլիսի 1-ի փոխարեն):

Տեղեկացնում ենք նաև, որ շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և բնակելի տարածք  օտարած չլինելու դեպքում (մանկատան շրջանավարտների համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինելու դեպքում)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում