ՆՆարե Ոսկանյան

Երևան-Մեղրի ճանապարհին «Ford»-ը բախվել է ցեմենտատարի կցորդիչին․ կա զոհ

Երևան-Մեղրի ճանապարհին «Ford»-ը բախվել է ցեմենտատարի կցորդիչին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:42-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1967 թ․) բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ցեմենտատարի (վարորդ՝ Վ․ Թ․) կցորդիչին։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում