ՄՄարիա Գաբրիելյան

Նորաբակ գյուղի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ

Նորաբակ գյուղի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում