Նոյեմբերի 22-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների իրավունքների ապահովման պահանջով:

Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահի քննարկման առանցքում եղել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները:

Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին ու տարածաշրջանային զարգացումներին:

Չորս օրում Երուսաղեմում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել:

5 զոհ, 40-ից ավելի վիրավոր Վիսկոնսինում տոնական շքերթի մեջ մեքենայի  մխրճվելու պատճառով:

Կորոնավիրուսից մահացության թվով Վրաստանն աշխարհում առաջին տեղում է:

Հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք: Առողջացել է 1873, մահացել 30 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում