ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի ԱԳ նախարարը ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերը

Արցախի ԱԳ նախարարը ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերը

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) պատվիրակությանը՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։

 
May be an image of 2 մարդ, people sitting, կոստյում և ներսումը
 

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանը վերաբերող հարցեր։

 
May be an image of 3 մարդ և people sitting-ը
 

Արտգործնախարարը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերակատարությունը՝ աշխարհաքաղաքական գործընթացները, տարբեր երկրների և տարածաշրջանների յուրահատկությունները ավելի խոր վերլուծելու տեսանկյունից։ Այս համատեքստում արժևորվել է փոխգործակցությունը ՀՀ ԳԱԱ և նրա համապատասխան կառույցների հետ։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում