Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին

ՀՀովհաննես Վարդանյան

Պոլիտեխնիկական համալսարանում այսօր բացվել է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը: Ներկայացված են 13 ֆիլատելիստի բացառիկ հավաքածուներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 26-ը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Հայփոստ» ընկերությունն էլ մարել է ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով միակողմանի բացիկ: 500 օրինակով տպագրված բացիկին Հայաստանի զինանշանն է, «30-ամյակ» և «անկախություն» գրառումները:

Հովիկ Մուսայելյան (Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ) - Մենք կոնկրետ խնդիր չենք դրել, որ թեմատիկ լինի՝ միայն Հայաստանի անկախության 30-ամյակին, օրինակ՝ կան Գյուլբենկյանի կյանքի և գործունեությանը նվիրված և շատ այլ ցուցանմուշներ, և ֆիլատելիան հենց զարգանում է ցուցահանդեսների միջոցով: Սա մրցութային է, ժյուրին պետք է որոշի՝ որ հավաքածուները ինչ արժեք ունեն: 

Հայկ Կարապետյան («Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն) - Այս նոր բացիկով ընդգծում ենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի Հանրապետության և «Հայփոստի» համար ֆիլատելիան, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի զարգացնենք ֆիլատելիան Հայաստանում, տարեկան շուրջ 57 նամականիշ ենք թողարկում, տարատեսակ միջոցառումներ ենք կազմակերպում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում