ԳԳոհար Սարգսյան

Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ

Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ

Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից: 

 

Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները. կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո:

 

Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում