ԼԼարա Մանուկյան

Տավուշում պատշգամբի փլուզման հետևանքով հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է բավարար

Տավուշում պատշգամբի փլուզման հետևանքով հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է բավարար

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Տավուշի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբի փլուզման հետևանքով տուժած և Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխված 7 քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ: Տուժած Ա. Օ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել է: 

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։

Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում