ԳԳևորգ Թոսունյան

Նալբանդյան համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկու ծրագրով նախատեսված աշխատանքները

Նալբանդյան համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկու ծրագրով նախատեսված աշխատանքները

Նալբանդյան համայնքում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են մշակույթի տան մի մասի՝ որպես երաժշտական դպրոց վերանորոգման և միջգյուղական ճանապարհների լուսավորությամբ ապահովման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 

 

Առաջին ծրագրի շրջանակում հիմնովին կվերոնորոգվի 1984 թվականին շահագործման հանձնաված համայնքի մշակույթի տան այն հատվածը, որտեղ պետք է տեղակայվի երաժշտական դպրոցը:

 

Ծրագրի իրականացմամբ համայնքում կաշխուժանա մշակութային կյանքը, իսկ համայնքի երեխաները երաժշտական կրթություն ստանալու և իրենց ժամանակն արդյունավետ օգտագործելու հնարավորություն կունենան:

 

Համայնքի լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով էլ նախատեսված է 25 կմ հաղորդալարի անցկացում և 500 լեդ լուսատուի տեղադրում, որոնց արդյունքում առավել անվտանգ կդառնա գիշերային երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը: Ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի ավելի քան 20 ժամանակավոր աշխատատեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում