ԳԳևորգ Թոսունյան

Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում. խնդիրը վերացվել է և երթևեկությունը վերականգնվել

Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում. խնդիրը վերացվել է և երթևեկությունը վերականգնվել
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:25-ից մինչև 19:40-ը մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։
 
Պատճառը հանդիսացել է N21 երթուղու տեխնիկական խափանումը՝ Շենգավիթ- Չարբախ ուղեհատվածում, որի պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում: Միաժամանակ նշվում է, որ ժամը 19:40-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և երթևեկությունը վերականգնվել է ամբողջ գծով։
 
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում