ԳԳայանե Թամամյան

ԱԱՏՄ-ի և Զինվորի տան միջև հուշագիր է ստորագրվել

ԱԱՏՄ-ի և Զինվորի տան միջև հուշագիր է ստորագրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

May be an image of 4 մարդ, people sitting, people standing և ներսումը

Համագործակցության նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ կազմակերպելով անվճար դասընթացներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով։

May be an image of 7 մարդ, people sitting, people standing և ներսումը

Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

 

Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2022 թվականի հունվար-դեկտեմբերին դասընթացների անցկացում,
 
Կենտրոնի կողմից դասընթացների կազմակերպման գործում տեխնիկական աջակցության տրամադրում և լսարանի ապահովում,
 
Կողմերի աջակցության տրամադրում՝ դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև պրակտիկա անցկացնելու հարցում և այլն։
 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրենը ԱԱՏՄ ներկայացուցիչներին ծանոթացրել են նաև Զինվորի տանը կատարվող աշխատանքներին:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում