Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Սեդրակյան

2020 թ. հակաբիոտիկների կիրառումը Հայաստանում մտահոգիչ և անկառավարելի դարձավ COVID-19-ի ընթացքում. ԱՆ

2020 թ. հակաբիոտիկների կիրառումը Հայաստանում մտահոգիչ և անկառավարելի դարձավ COVID-19-ի ընթացքում. ԱՆ

Նոյեմբերի 18-24-ը մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե՛լ պատշաճ» կարգախոսով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի  պատշաճ, նպատակային և միայն բժշկի  նշանակմամբ օգտագործումը:

Հանրային առողջությանը սպառնացող` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության  ուժգնացող վտանգը պայմանավորված է առողջապահության, անասնաբուժության և սննդի արտադրության ոլորտներում հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործմամբ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է  հասցնել  յուրաքանչյուրին, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է:

Հարկ է նշել, որ 2011 թվականին Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ առաջիններից էր, որ միացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի նախաձեռնությանը՝ հակամանրէային  դեղերի կիրառման մշտադիտարկման համակարգեր ներդնելու առումով, արդյունքում` արդեն ունենք դեղերի ընդհանուր կիրառման տվյալներ, որն ընդգրկում է 2002-2020 թվականները՝ հնարավորություն տալով վերլուծել Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման ընդհանուր օրինաչափություններն ու տարածվածությունը՝ ըստ ԱՀԿ ATC դասակարգման տարբեր մակարդակների:

Հատկանշական է, որ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ՝ 54.3%-ով աճել է հակաբակտերիային (J01) դեղերի սպառումը (17.34DID), համամասնորեն նաև  հակասնկային (J02) դեղերինը (աճը՝ 54.95%), քանի որ մեր երկրում դեռևս  հակաբիոտիկների հետ առաջարկում են հակասնկային դեղեր, իսկ ակնհայտորեն COVID-19-ով պայմանավորված անհամեմատ բարձր է հակավիրուսային (J05) դեղերի սպառումը (աճը՝ 184.8%): Այս տվյալները պարբերաբար հրապարակվում են ԱՀԿ հաշվետվություններում:

2020 թվականին հակաբիոտիկների կիրառումը Հայաստանում հատկապես մտահոգիչ և անկառավարելի դարձավ COVID-19-ի համավարակի ընթացքում, քանի որ երբեմն պացիենտները զբաղվում են ինքնաբուժմամբ, կիրառում են պահուստային հակաբիոտիկներ` չպահպանելով դեղաչափը և խախտելով կիրառման տևողությունը, ինչը մեծապես նպաստում է դեղակայունության հիմնախնդրի առավել սրացմանը:

Նաև շատ կարևոր է առաջնային օղակի բժիշկների կողմից հակաբիոտիկների ճիշտ և թիրախային նշանակումը:

Առողջապահության նախարարության կողմից, ԱՀԿ աջակցությամբ, 2020 թվականին առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար մշակվել և հաստատվել է կլինիկական 8 ուղեցույց, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

Համագործակցելով բժիշկների, դեղագետների, անասնաբույժների, գիտական ոլորտի ներկայացուցիչների և շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների հետ` անհրաժեշտ է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման նպատակով համախմբել ուժերը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում