ԳԳևորգ Թոսունյան

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրեսի» հարցմանը:

- Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին, ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։ Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը։

- Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում