Տաքացման կետ ենք ունենալու նաև Տաթևից դեպի Գորիս գնացող մայրուղու հատվածում. ԱԻ նախարար

ԱԱրևիկ Աբելյան

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապված մենք այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են այդ գյուղերի կարիքները: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Կոնկրետ Շուռնուխում արդեն մենք մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ. մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած ժամանակ աջակցում են Շուռնուխի բնակչությանը»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ օրը Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածին՝ Աղվանիի հատվածում, տեղադրվել է մեկ տաքացման կետ: Այն գտնվում է դաշտամիջյան ճանապարհներին՝ դեպի Բարձրավան և Շուռնուխ: 

«Հաջորդը մենք նախատեսել ենք տաքացման կետ Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը նույնպես կօգնի մեր ազգաբնակչությանը: Բացի դրանից, մենք ունենալու ենք տաքացման կետ Տաթևից դեպի Գորիս գնացող մայրուղու հատվածում»,- ասաց Փիլոյանը:

«Մենք առնվազն երեք տաքացման կետեր ենք ունենալու այդ հատվածում: Տաքացման կետում լինելու են առաջին օգնության անհրաժեշտության ապրանքներ և միջոցներ: Բացի այդ, ունենալու ենք տրանսպորտային միջոցներ՝ ամենագնաց, որոնք ճանապարհների խցանումների ժամանակ մարդկանց առաջին օգնություն են ցուցաբերելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ առկա են տրանսպորտային միջոցներ, որոնք սահմանամերձ բնակչությանը ոչ միայն հաց են հասցնելու, այլև ցանկացած պարագայում օգնելու են:

«Բարձրավան, Որոտան Շուռնուխ հատվածում մշտապես մեքենաներն աշխատում են և մնացած հատվածներում նույնպես: Ձյան պայմանների համար մենք ունենք ամենագնացներ, որոնք մոտ ժամանակներս՝ երկու օրվա ընթացքում, տեղափոխելու ենք այդ հատված»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում