ՀՀայկարամ Նահապետյան

Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Սարսանգի ջրամբարում անցկացրել են ջրասուզական պարապմունքներ:
 

Հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա վարժանքներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու պարապմունքի մասնակիցների տեսական ու գործնական ունակությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակներում ջրափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու առումով:
 

ԱԻ ծառայությունում նմանատիպ դասընթացներ ու գործնական պարապմունքներ հաճախակի են կազմակերպվում և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում: Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կազմակերպվել էին նաև հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

 

Ծառայությունը համալրված է համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով՝ ջրասուզական և փրկարարական աշխատանքները տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով կազմակերպելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում