ԳԳևորգ Թոսունյան

Կապան խոշորացված համայնքի 6 բնակավայրերը բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն. Ավանեսյան

Կապան խոշորացված համայնքի 6 բնակավայրերը բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն. Ավանեսյան

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով:

 

Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին»,- գրել է Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում