Հանրակրթության ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները. Դումանյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նիստում ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները:

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը և գիտության զարգացմանը:

109 կրթական հաստատություններում կիրականացվեն կառուցման, վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ: Հանրակրթության ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները: Շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված քաղաքականությունը: 480 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում կստանա հավելավճար:

Կրթության հասանելիության ապահովման նպատակով կշարունակվեն գործադրվել էական ջանքեր: Էլեկտրոնային ուսուցման համակարգի զարգացման շնորհիվ ուսուցչի կարիք ունեցող դպրոցներում կապահովվի բոլոր առարկաների դասավանդումը: Ամառային և թեմատիկ ճամբարներ կկազմակերպվեն շուրջ 4400 երեխայի համար:

Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ընդլայնվել է ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը: Սպորտի ոլորտում կաճեն կապիտալ ներդրումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում