ԳԳոհար Սարգսյան

Ամանորի ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

Ամանորի ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Ըստ այդմ՝ ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և հունվարի 6-ը:

Ամանորի մյուս օրերը կլինեն աշխատանքային:

Ավելի վաղ Քերոբյանը նշել էր, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում