Պետական բյուջեի մասին նախագծով պայմաններ կստեղծվեն 7 տոկոս տնտեսական աճի համար. Տիգրան Խաչատրյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն քննարկում է 2022 թվականի «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ինչպես նաև որակյալ ենթակառուցվածքների հարցերի լուծումը:

Նախարարն ընդգծեց՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն համավարակի և պատերազմի հետևանքները: Նման բարդ իրավիճակում, սակայն,  գործադիրին հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող էին խոչընդոտել տնտեսության հետագա զարգացմանը:

«Այս խնդիրների առաջնահերթ լուծումը պետք է հիմքեր ստեղծի հաջորդ տարիների ընթացքում ձևավորվող բարձր տնտեսական արդյունքների համար»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար:  

«Կառավարության ծախսային ծրագրերով հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կապիտալ նշանակության ծրագրերով պետք է նպաստել բարձր տնտեսական ակտիվությանը՝ միաժամանակ բարձրացնելով տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալը: 2022 թվականի համար պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն 357 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում