ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը հռետորաբանությունից անցել է ռազմական գործողությունների. Արթուր Հովհաննիսյան

Ադրբեջանը հռետորաբանությունից անցել է ռազմական գործողությունների. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, անդրադարձավ ՀՀ արևելյան սահմանագոտում տիրող իրավիճակին:

«Հրավիրում ենք միջազգային հանրության, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հենց այս պահին ոտնձգություն է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ կիրառելով զրահատեխնիկա, հրետանի և այլ մարտական միջոցներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանն անում է ամեն հնարավորը ռուսական խաղաղապահ առաքելության դերն իջեցնելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված դրույթները չկատարելու համար:

«Դա պետք է արժանի գնահատականի արժանանա մեր ռազմավարական դաշնակցի և հայտարարության կողմ ՌԴ-ի կողմից: Պաշտոնական Երևանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն առանց «միջանցքային» տրամաբանության: Այս ամենը նաև արձանագրվել է ՌԴ հրապարակային հայտարարություններով: Ըստ էության՝ հենց այս դրդապատճառներից ելնելով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ և ապակառուցողական հռետորաբանությունը զուգորդում է սադրիչ և արդեն ռազմական գործողություններով ՀՀ արևելյան սահմաններին»,- ասաց պատգամավորը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում