Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

«Էլկա» մանկական գեղագիտական կենտրոնին կարգելվի սնունդ մատուցել երեխաներին. ՍԱՏՄ

«Էլկա» մանկական գեղագիտական կենտրոնին կարգելվի սնունդ մատուցել երեխաներին. ՍԱՏՄ

Նոյեմբերի 9-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն էր ստացվել «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով 11 դեպքի վերաբերյալ։

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 11 երեխան էլ հաճախում է «Էլկա» մանկական գեղագիտական կենտրոն։ Վերջիններիս մոտ աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշանները՝ սրտխառնոց, անզուսպ փսխում, դիտվել են նույն օրը և հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, որտեղ հոսպիտալացվել են «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով (1 երեխա ծնողների հրաժարականով տուն է գնացել և, ստանալով հիվանդանոցի վարակաբանի խորհրդատվություն՝ ստանում է ամբուլատոր բուժում):

Ներկա պահին հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել, բավարար առողջական վիճակով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների, ինչպես նաև ՀՀ ՍԱՏՄ տեսուչների կողմից լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշների, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում։

Արդյունքում խմելու ջրի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել, սննդամթերքում (հավի մսով և բրնձով շիլա, երշիկ) հայտնաբերվել է ստաֆիլոկոկ, թունաբանական հետազոտության արդյունքում՝ թունավոր ազդեցություն, սաների և աշխատակիցների կենսանմուշներում հայտնաբերվել է ստաֆիլոկոկ, իսկ արտաքին մակերեսներից վերցված լվացուկներում ԱՑԽՄ և ստաֆիլոկոկ՝ հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տվյալ կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին, քանի դեռ հումքի ու սննդամթերքի պահեստավորման, մշակման, պատրաստման տարածքներն ու սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանեցվել իրավական ակտերով սահմանված նորմերին:

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում և դուրս է մնացել տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում