Կապան-Ճակատեն ճանապարհին հսկողություն են իրականացնում ՀՀ սահմանապահները, ՃՈ-ն և ռուս խաղաղապահները

ՀՀովհաննես Վարդանյան

Կապան-Ճակատեն ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու անցակետի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Հայկական կողմն էլ կտեղադրի իր անցակետը: Ճանապարհն այս պահին փակ է:

Արմեն Մկրտչյան (ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ) - Անվտանգության նկատառումներով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը տվյալ ճանապարհով դադարեցրել ենք:

Ճանապարհը շրջանցելու համար կա այլընտրանք, այս պահին՝ միայն Մեղրիով, սակայն մինչև տարեվերջ շրջանցող այլ ճանապարհներ էլ կլինեն:

Արմեն Մկրտչյան - ՀՀ քաղաքացիները, որոնք այս պահին փորձում են այս ճանապարհից օգտվել, զգուշացնոմ ենք, որ փակ է, ու հորդորում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ Մեղրիից:

Կապան-Ճակատեն ճանապարհին հսկողություն են իրականացնում Հայաստանի սահմանապահ զորքերը, ճանապարհային ոստիկանությունն ու ռուս խաղաղապահները:

Ավտոճանապարհին Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն ճանապարհն անարգել գործում էր: Օրեր առաջ ադրբեջանական կողմն անցակետ դնելու որոշում կայացրեց:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում