ՆՆարե Թադևոսյան

Լոռու մարզի Դսեղ գյուղն առողջության նոր կենտրոն կունենա

Լոռու մարզի Դսեղ գյուղն առողջության նոր կենտրոն կունենա

Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է առողջապահության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործակցությամբ Լոռու մարզի Դսեղ գյուղում առողջության նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

 

Կառուցվելուց հետո առողջության կենտրոնը բարձրորակ բժշկական ծառայություններ կմատուցի մարզի 15 գյուղերի բնակիչներին և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։

 

Առողջապահության նախարարը և COAF-ի ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկում են ունեցել, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է համագործակցության հուշագիր:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում