ԳԳոհար Սարգսյան

Հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են. ՍԱՏՄ

Հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են. ՍԱՏՄ

Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման հետևանքով «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցներում և «Տաշիր» առևտրի կետում գործող մասնաճյուղերի:

Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է՝ հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում