ՎՎարդան Հովսեփյան

Իջևանում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում է

Իջևանում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում վերջնական տվյալներ է հրապարակել Իջևանի ընտրատեղամասերից:

 

Ընտրատեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 7524 ընտրող կամ ընտրողների 80.78%-ը, ՀՅԴ-ի՝ 1512 ընտրող կամ 15.87%-ը: Անվավեր է համարվել քվեաթերթիկների 3.35%-ը։

Իջևանում իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ Դաշնակցության թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: 

Իջևան 38/16 ընտրատեղամասի վերջնական արդյունքները ունեն հետևյալ տեսքը՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է 100 ընտրող, ՀՅԴ-ի՝ 8:

Իջևանի 38/14 ընտրատեղամասի վերջնական արդյունքները. ՔՊ-ի օգտին քվեարկել է 237 ընտրող, ՀՅԴ-ի՝ 19:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում