ՎՎարդան Հովսեփյան

Իջևանի 38/6 ընտրատեղամասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է

Իջևանի 38/6 ընտրատեղամասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում վերջնական տվյալներ է հրապարակել Իջևանի 38/6 ընտրատեղամասից:

Ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 433 ընտրող, ՀՅԴ-ի՝ 119:

Իջևանում իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ Դաշնակցության թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:

Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։

Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում