ՆՆարե Ոսկանյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  
 

«Ընդ որում, նախատեսել ենք, որ մենթոր դպրոցը կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմնա վրա ներգրավել մասնագետներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն առանձին մանկավարժները, որ հետաքրքրված են, կարող են դպրոցի հետ համագործակցությամբ դիմել և էլեկտրոնային դասավանդել։ Նախատեսել ենք, որ պայմանագիրը պետք է լինի առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ, որպեսզի երկուստեք պարզ լինի աշխատանքների կազմակերպման ժամկետը։

 

Սա, հիշեցնեմ, ժամանակավոր միջոց է, որի ընթացքում դպրոցը շարունակելու է հիմնական ուսուցիչ ներգրավելու համար մրցույթի հայտարարություն տալը։ Այդ ընթացքում երեխաները ունենում են դասերը բաց չթողնելու հնարավորություն։ Ծրագիրը փորձնական կարգով իրականացվում է արդեն այս սեպտեմբերից տարբեր մարզերի տասնյակ դպրոցների համար»,- գրել է Անդրեասյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում